top of page
ՍԱՍՆԱ  ԿՈՉ
  • Facebook Clean
  • Twitter Clean
  • YouTube Clean
  • LinkedIn Clean
  • Instagram Clean

             ՈՒՂԻՂ   ԿԱՊ

ուղարկված է

Շնորհավոր նոր տարի 

Սիրելի հայրենակիցներ

 

Ավարտին է հասնում 2015 թվականը, մենք նույնպես ամփոփում ենք այս տարին նաև այն հույսով, որ եկող տարին հնարավորություն կունենանք առավել միասնական աշխատելու համար:

Մի քանի ամսից ավարտին կմոտենա Ցեղասպանության 100 տարվա հիշատակին նվիրված արարողությունները և մենք մնտելու ենք նոր փուլ, որը աննախադեպ է լինելու ամբողջ հայության համար: Նորույթուն ասած չեմ լինի եթե ասեմ, որ յուրաքանչյուր հայ հստակ գիտի թե որտեղ է թերանում հայ քաղաքական միտքը: Ուստի թե Հայաստանի Հանրապետությունում եւ թե արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ և հայ հասարակական կառույց այլևս պարտավոր է գործել իրավունքով , հանուն հայոց պետության կայացմանը :

Հայությանը հուզող հարցերը շատ են եւ բազմաբնույթ, առաջնային ենք համարում Հայաստանի Հարապետության և Արցախի պետական իրավունքի ամրագրումը, արտագաղթի պատճառների իսպառ վերացումը ու կանխումը և մեր հայրենիքի արևմտյան մասի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը:

2016 թվականը պետք է հանդիսանա այն հնգրվանը որտեղ մենք պետք է կարողանանք ձևավորել հայոց պահանջատիրության իրավական փաթեթը : Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անունից հայրենիքում եւ աշխարհի չորս ծագերում ապրող Հայ ժողովրդի բոլոր զավակներին մաղթում ենք երջանկություն , հաջողություն և մեր իրավունքի կայացում՝ Վ.Վիլսոնի Իրավարար Վճռի սահմաններում, իսկ որպես ազգ և միասնականություն , անխոջ պայքարելով կյանքի կոչենք մեր իրավունքները ոչ միայն հանուն Վիսլոնյան Հայաստանի, այլև ապագա Հայաստան Պետության՝ Հայքի :

2016 թվականի Ամանորի շեմին, իրական ապագայի տեսլականով Արևմտյան Հայաստան Պետության բոլոր կառույցների անունից շնորհավորում ենք Էրգրում, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների Նոր Տարին եւ Ս. Ծնունդը եւ մաղթում երջանկություն, հաջողություն եւ մեծ կամաք վերակերտելու Հայկական Վերածնունդի միջոցով Հայաստան Պետությունը՝Հայքը

 

Ա Հ Պետության

Վտարանդի Կառավարություն

Վարչապետ՝ Ա. Մկրտչյան

Գերմանիա ք.Մայնց

 

31.12.2015թ.

 

 

 

Filip.png
Կյանքից հեռացավ  ԱՀՎԿ հիմնադիր անդամ 
                      Ֆիլիպ  Սասունը

 

       

                                               Հայեցակարգ

 

 

2015թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը», հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարվա հիմնական արարողակարգային միջոցառումները, առաջադեմ հանրության կողմից հայոց ցեղասպանությունը իրականացնորղներին դատապարտելը և ցեղասպանությունների կանխարգելման միջազգայնացման գործընթացները նոր հնարավորություններ ստեղծեցին հայոց

 

պահաջատիրությունը և հայրենատիրությունը կյանքի կոչելու համար:

Առաջադեմ հանրությունը համոզվեց և արձանագրեց՝ Թուրքիայի Հանրապետությունում շարունակվում է հայերի և հայկական մշակույթի ցեղասպանությունը, խոչընդոտվում է դավանափոխ հայության սերունդներին հիշել և վերադառնալ իրենց արմատներին: Երեք տասնամյակ Թուրքիայի Հանրապետության կողմից փակ սահմանների և շրջափակման մեջ գտնվող Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, ինչպես նաև Ջավախքին պարտադրված է հայաթափում, իսկ սփյուռքին՝ ձուլում, ինչը ոչ թե հետևանք է, այլ հայոց ցեղասպանության շարունակություն:

Այս մասին քաղաքակիրթ աշխարհը լռում է կամ խոսում է մեծ դժվարությամբ:

Սույն իրողության շրջանակներում էր, որ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետությունը, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր: Սա հստակ է»: Ըստ էության, քաղաքական հանրությունը թե դրսում և թե ներսում դեռևս պատրաստ չէ ընդունելու հայ ժողովրդի՝ Հայաստանի Միացյալ Պետություն ունենալու անժամանցելի իրավունքը :

 

ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, որպես հայրենատիրության իրավունքի կրող և ներկայացնող,

 

ա) փաստում է՝

 

-Հայոց ինքնության պահպանության, պահանջատիրության և հայրենատիրության գրավականը Հայաստանի Հանրապետությունն է,

-ՀՀ անկախության տարիները ցույց տվեցին, որ կուսակցականների և քաղաքական գործիչների մեծ մասն իրենց շահը վեր են դասում պետական շահերից: Կոռուպցիան, բյուրոկրատիզմը, սոցիալական անարդարությունը, աշխատանքի բացակայությունը, սոցիալ- տնտեսական կացությունը հանրության համար ստեղծել են անկանխատեսելի իրավիճակ: Արգելափակված են երկրի իրավա-քաղաքական ու տնտեսական ոլորտների արդյունավետ և ազգանպաստ զարգացումները, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի մեծ խթան,

-ՀՀ-ում մտավորականությունն արհամարհված է և մի կողմ քշված, քաղաքացին զրկված է պետականակերտ մշակույթից, գաղափարախոսությունից: Քաղաքական վերնախավի առողջ հատվածը պարտավոր է կասեցնել հիվանդ վերնախավի օրինախախտ և ապազգային գործունեությունը: Ժամանակն է արարողին ցույց տալ իր տեղը, ավերողին՝ իր տեղը,

-ՀՀ-ում հանրային և քաղաքական կամքը չի բավարարում հայրենատիրության և սեփական պետություն ունենալու գաղափարը նույնացնելու և այն ընկալելի դարձնելու քաղաքական բարձր դասին՝ գործարար հանրությանը և հայ մարդուն ընդհանրապես:

 

Երկրում ստեղծված իրավիճակը և բարոյա-հոգեբանական աննախադեպ անկումը հղի են անկանխատեսելի և անցանկալի հետևանքներով :

 

բ) մերժում է՝

 

-ներհայկական դաշտի յուրաքանչյուր քաղաքական անհանդուրժողականություն և պետա- կանակերտ խնդիրներին ծայրահեղ միջոցներով լուծումներ տալու մոտեցումները,

-ՀՀ-ում գործող իրավական, սոցիալական եւ դասակարգային առանձնաշնորհների համակարգը,

-ՀՀ-ում օրենքից դուրս գործող քաղաքացիական և հանրային իրավահարաբերությունների պարտադրված համակարգը,

 

գ) պնդում է՝

 

-ՀՀ-ում որպես սահմանադրական բարեփոխումների հիմք ընդունել «ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճիռը» և Իրավարար Վճռով ամրագրված աշխարհասփյուռ հայրենազուրկ հայ մարդու հայրենիք ունենալու իրավունքը,

-համակարգային բարեփոխումների և տնտեսական համաներման միջոցով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարումը կենսական անհրաժեշտություն է: Հապաղելու իրավունք չունենք, հապաղելու գինը արտագաղթն է, տնտեսության քայքայումը և պետականության կորուստը,

-ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն է ֆինանսատնտեսկան գործունեության դուրս բերումը իրական ստվերից և կոռումպացված վերահսկողությունից: Պետք է գործի «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է» կարգախոսը,

-ՀՀ-ում իրականացնել տնտեսական համաներում՝ իրավական ակտով հաստատված չափորոշիչներով և այն կիրարկելի դարձնել 1992թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ը ընկած ժամանակաhատվածի համար:

 

դ) գտնում է՝

 

-ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել բացառապես սահմանադրական և համակարգային բարեփոխումներով` թափանցիկ և օրենքով վերահսկելի փոխարկելի (ռոտացիոն) կառավարման համակարգի միջոցով: Աշխարհասփյուռ հայը պետք է համոզված լինի, որ իր հայրենիքում հայը բարձր արժեք ունի: «Բարձրացրու, որ բարձրանաս» կարգախոսը մեր իրականության մեջ պետք է վերածվի մտածելակերպի,

-ՀՀ-ում որպես սահմանադրական նորմ ճանաչել և հաստատագրել հայրենազուրկ հայ մարդու պահանջատրիության և հայրենատիրության իրավունքը՝ անկախ նրա բնակության վայրից, կացությունից, քաղաքացիությունից և կրոնական պատկանելիությունից,

-ՀՀ-ում և սփյուռքում կուտակված հիմնախնդիրները հետևանք են Միացյալ Հայաստան Պետության բացակայության: ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը, ՀՀ իշխանությունները և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ազգակերտ հատվածը պարտավոր են համագործակցել հանուն Միացյալ Հայաստան Պետության,

-ՀՀ-ում սահմանադրական և համակարգային բարեփոխումների միջոցով ապահովել իրավական պայմաններ՝ Հայաստանի Միացյալ Պետություն կազմավորելու համար:

Համոզված ենք՝ պահանջատրիությունը և հայրենատիրությունը հայի կենսակերպն է, և հզոր հայրենիք ունենալը՝ յուրաքանչյուր հայի նպատակը:

 

Վերը նշված խնդիրներին լուծումներ տալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ

 

-աշխարհասփյուռ հայության համար առաջացել է քաղաքական և իրավական նոր կացություն, ինչը սկզբունքորեն տարբերվում է 1945-1953 թթ.(Территориальные претензии СССР к Турции) կացությունից ,

-քաղաքական և իրավական նոր իրավիճակ ձևավորողներից մեկն էլ 2011թ.-ին հռչակված Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունն է, որը 2014թ. սեպտեմբերի 1-ին դե ֆակտո և դե յուրե ընդունեց «ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի իրավահաջորդության մասի զիջման և ընդունման մասին» որոշումը,

-2014թ. սեպտեմբերի 1-ի որոշումը իրավունք է տալիս ԱՀՊ Վտարանդի Կառավարությանը՝ որպես աշխարհասփյուռ հայության զգալի մասի և Արևմտյան Հայաստանի քաղաքացիների բարձրագույն պետական մարմնի՝` միջազգային հանրությանը ներկայանալ հայրենատիրության իրավունքի պահանջատեր այն մասով, որ մասով Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը հանդես չեն գալիս,

-ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը իր կատարած և շարունակական իրավական քայլերով զրկում է Թուրքիայի Հանրապետությանը՝ Estoppel իրավական սկզբունքը «A legal principle that bars a party from denying or alleging a certain fact owing to that party's previous conduct, allegation, or denial»՝ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ.Վիլսոնի անբեկանելի, անժամանցելի Իրավարար Վճռի նկատմամբ կիրառելու հնարավորությունից,

-2015 թ. ապրիլի 25-ից հետո աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մտել է պահանջատիրության և հայրենատիրության ուղենիշ հանդիսացող նոր քաղաքական և իրավական գործընթացների մեջ, ուստի Հայաստանի Հանրապետության և ԱՀՊ Վտարանդի Կառավարության համագործակցությունը դառնում է ժամանակի հրամայականը:

 

ԱՀՊ Վտարանդի Կառավարությունը հայտարարում է ՝

 

ա) ՀՀ-ում ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով ԱՀՊ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը հանդես կգա սահմանադրական բարեփոխումների ու տնտեսական համաներման վերաբերյալ նախագծերով և այն կփոխանցի ՀՀ պատկան մարմիններին՝ միասնաբար լուծումներ գտնելու ակնկալիքով,

 

բ) ԱՄՆ-ում պետական գրանցում ստացած Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը և Արևմտյան Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան պատրաստ են համագործակցել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների հետ՝ իրականացնելու տնտեսական, քաղաքական և համակարգային բարեփոխումներ՝ ի շահ աշխարհասփյուռ հայ ժողովրդի և ապագա Հայաստանի Միացյալ Պետության,

 

գ) պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար գերակա է պահանջատիրությունը, հայրենատիրությունը, ՀՀ անկախությունը, մարդու իրավունքը (Human Rights),

 

դ) ընդունում ենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Օկամպոյի առաջարկը. «ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործընթացում ստանձնել առաջնորդի դերակատարումը»:

 

Ժամանակն է կյանքի կոչել հայ մարդու իրավունքը և համակարգային բարեփոխումների կիրարկումով կառուցել Հայաստանի Միացյալ Պետությունը:

 

 

Վարչապետ`

 

Արամ Մկրտչյան

 

19.05.2015 թ.

 

Գերմանիա, քաղաք Մայնց

 

 

 

 

 

 

Հեռավոր 1961 թ-ի ապրիլի 12-ին քաղաքակիրթ աշխարհը ցնծում էր տիեզերքի նվաճումով:15 տարի առաջ, 2001թ. սեպտեմբերի 26-ին, երջանկահիշատակ Հովհաննես-Պողոս 2-րդ Պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի համար և հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ:

2015 թվականի ապրիլի 12-ին կամ տիեզերքը նվաճելու օրից 54 տարի անց նույն օրը՝ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում քրիստոնեա աշխարհը նվաճեց հոգևոր տիեզերքը և նորից վերահաստատեց ճշմարտությունը: 2015 թվականի ապրիլի 12-ին, ողջ քաղաքակիրթ աշխարհը ցնծում էր բարեպաշտության հաղթանակի համար և նորից սգում է ցեղասպանված հայ ժողովրդի զոհերին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները «Ցեղասպանություն» կոչելու փաստը վերջակետ դրեց Եվրոպական բարձրագույն մտքի և մարդու իրավունքների հարյուրամյա քաղաքակրթական դեգերումներին, խնդրո լուծումը թողնելով նրանց՝ ովքեր ի սկզբանէ իրավասու և պարտավոր են քաղաքական որոշումներ կայացնելու համար:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը զգուշացրեց ժամանակակից քաղաքակրթությանը, որ Աշխարհի փրկության հարցը այլևս կրոնական քարոզչություն չէ, այն այլևս խոշոր քաղաքակրթական և քաղաքական խնդիր է, որը չի կարող հարցականի տակ դնել մարդկության և նոր առաջադեմ աշխարհի գոյությունը: Մենք բոլորս գիտենք, քրիստոնեական եկեղեցին վերազգային հզոր կառույց է, որի գլխավոր առաջնորդներից մեկի խոսքը ազդեցիկ է ոչ միայն քրիստոնեական աշխարհի, այլև այլ դավանանքի հետևող, սակայն մարդասիրական և բարոյական արժեքներ կրող մարդկության համար: Մենք վստահ ենք, Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայոց ցեղասպանության դատապարտման կոչը անշուշտ կողմնորոշիչ է լինելու նաև նրանց համար, ովքեր երկմտում են ՝ընդունել միասնական հայրենիք կերտելու Հայոց Իրավունքը :
Արևմտյան Հայաստան Պետության Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը, Արևմտյան Հայաստան Պետության Բաց Ազգային Ակադեմիան և Արևմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարությունը, Արևմտյան Հայաստան Պետության քաղաքացիների անունից իր երախտագիտությունն է հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ մարդասիրական և բարոյական արժեքների վրա նոր աշխարհ կառուցելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և ճանաչման միջոցով նոր ցեղասպանություններ կանխարգելելու համար:

 

Արևմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարության
Վարչապետ Ա. Մկրտչյան

Գերմանիա ,Մայնց

 

14.04.2015թ.

 

 

 

 

 

                  © 2015 թ.  Սեփականատեր ԱԿԱՏԱԳ  ստուդիա .   կապ   amjuniver@yahoo.de

              ԱՀՎԿ  Աշխատակազմի  կայք էջ ,հեղինակային իրաւունքը պաշտպանուած է  օրենքով:

                                   

             

   

   

bottom of page